Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 203
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 218-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հունիսի 2019 թվականի N 218-Ա

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑ 40 ՇԵՆՔ ԹԻՎ 2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍՈՒՍԱՆՆԱ ՌԱԶՄԻԿԻ ԴԱՎԱՅԱՆԻՆ ԵՎ ՍՊԱՐՏԱԿ ԱԼԲԵՐՏԻ ԲԱՂԵՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ԵՎ ԴՌՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի  Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի  <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> 912-ն որոշուման 27-րդ կետով և հաշվի առնելով Սուսաննա Ռազմիկի Դավայանի 29 մայիսի 2019 թվականի N 1310 դիմումն ու անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 7 փետրվարի 2018 թվականի N07022018-08-0011 վկայականը

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ`

1.Արթիկ համայնքի Անկախության փողոց 40 շենք 2հասցեում գտնվող քաղաքացի ՍուսաննաՌազմիկի Դավայանին (նույնականացման քարտ 002465904, տրված 14.05.2014թ.028-ից) և Սպարտակ Ալբերտի Բաղեյանին (նույնականացման քարտ 000288035, տրված 30.10.2012թ.001-ից)   սեփականության իրավունքով պատկանող 08-002-0042-0005-001-002 ծածկագրով բնակարանում թվով՝ 1/մեկ/ ինքնկամ փակված դուռը, 1/մեկ/ ինքնկամ ձևափոխված դուռը և 1/մեկ/ ինքնակամ ձևափոխված պատուհանը  ճանաչել օրինական:

2.Ընդունել ի գիտություն, որ

1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:

2)Ձևափոխումները արված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտի իրավունք:

3.Սահմանել, որ սեփականատերը

ա) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի  թիվ 912-Ն որոշման 32-րդ կետի <<բ>> ենթակետով սահմանված 3300 (երեք հազար երեքհարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը:

 բ) իր միջոցների  հաշվին  պետք  է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ  կապված  վճարներն  ու  տուրքերը:

            4.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:

             5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացուն պատշաճ կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:

                                                                                                                            


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner