Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 173
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 11-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 փետրվարի 2020 թվականի N 11-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 60-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ մասերով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ի Մ    Է՝

1.    Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի<<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 60-Ն որոշման մեջ բյուջեի  ծախսային  մասերում կատարել հետևյալ փոփոխությունները

1)   Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ բաժնի <<Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին>> (4511) հոդվածում գրված <<40835000 քառասուն միլիոն ութ հարյուր երեսունհինգ հազար >> դրամ թիվը և բառերը փոխարինել  <<41335000 քառասունմեկ միլիոն երեք հարյուր երեսունհինգ հազար >> դրամ թվով և բառերով, /<<Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն/ :

2)   Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ բաժնի   

ա. <<Հատուկ նպատակային այլ նյութեր>> (4269) հոդվածում գրված <<0 զրո>> դրամ  թիվը և բառը փոխարինել  <<498000 չորս հարյուր իննսունութ հազար >>դրամ  թվով և բառերով : 

բ. <<Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ>>  (4239) հոդվածում  գրված  <<0 զրո>> դրամ թիվը և բառը փոխարինել <<600000 վեց հարյուր հազար>> դրամ թվով և բառերով:

3) Արտադպրոցական դաստիարակություն բաժնի <<Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին>> (4511) հոդվածում գրված <<147521000 մեկ հարյուր քառասունյոթ միլիոն հինգ հարյուր քսանմեկ հազար>> դրամ թիվը և բառերը փոխարինել  <<148511000 մեկ հարյուր քառասունութ միլիոն հինգ հարյուր տասնմեկ հազար >> դրամ թվով և բառերով, /<<Արթիկի գեղագիտական դաստիարակության կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն/ :

4) ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ բաժնի <<Պահուստային միջոցներ>>  (4891) հոդվածում գրված <<82 706900 ութսուներկու միլիոն յոթ հարյուր վեց հազար  ինը հարյուր>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<80118900 ութսուն միլիոն մեկ հարյուր տասնութ հազար ինը հարյուր >> դրամ թվով և բառերով:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner