Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի 28-րդ, 29-րդ կետի բ)ենթակետով և 32-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Վարսենիկ Կուրղինյանին պատկանող 16 հունիսի 2008 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով /N 2324551/ փաստագրված Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, ք.Արթիկ, Բաղրամյան փողոց 6/3 հասցեում գտնվող անշարժ գույքից առանձնացվող 0,00400 հա մակերեսով հողամասին և նրան ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Բաղրամյան փողոց 6/3 հասցեն: