Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 13
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

16 օգոստոսի 2021 թվականի N 13

Արթիկ համայնքում 16. 08. 2021 թ. կայացած հանրային 2-րդ քննարկում. Գրիգներս ՍՊԸ

Արձանագրություն թիվ 2

Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Արթիկ համայնքում 16. 08. 2021 թ. կայացած <<Գրիգներս>> ՍՊԸ-ի կողմից նախատեսվող Արթիկի տուֆերի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների՝ շրջակա մրջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային 2-րդ քննարկումների

 

                 16.08.2021թ.                                                                   ք. Արթիկ

 

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>>ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021 թվականի օգոստոսի 16-ին ժամը 11:00-ին ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանում տեղի ունեցավ <<Գրիգներս>> ՍՊԸ-ի կողմից նախատեսվող Արթիկի տուֆերի հանքավայրի օգտակար հանածոյի անդյունահանման աշխատանքների՝ շրջակա մրջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային 2-րդ քննարկումները:

 

Հանրային քննարկմանը մասնակցում էին Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ա. Գրիգորյանը, համայնքապետարանի աշխատակիցներ,  <<Գրիգներս>> ՍՊԸ-ի տնօրեն ­­­­­­­­Ն. Վարդանյանը, Արթիկ համայնքի ավագանու անդամ Ո. Վարդանյանը, ՇՄԱՓԿ ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Վ. Վարդանյանը,  Արթիկ  համայնքի բնակիչներ: 

Նիստը վարում էր Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ա. Գրիգորյանը: Նա  մասնակիցներին ներկայացրեց հանդիպման նպատակը, այն է՝ նախատեսվող գործունեության համար <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի պահանջներով հանրային քննարկումների անցկացում: Ա. Գրիգորյանը ներկայացրեց, որ <<Գրիգներս>> ՍՊԸ-ի տնօրենն  Արթիկ համայնքի վարչական սահմանում գտնվող հանքերի տարածքում  ցանկանում է կազմակերպել տուֆ քարի արդյունահանում: Նա նշեց, որ նշված տարածքներում նախկինում <<Արթիկ Տուֆ>> ՓԲԸ-ի կողմից իրականացվել է քարի արդյունահանում, սակայն ընկերության սնանկացումից հետո քարի արդյունահանումը դադարել է, համայնքային բյուջե վճարումներ չեն եղել, տասնյակ հեկտարներով հանքատարածքները պարապուրդի են մատնված եղել, այժմ Արթիկում  շահագործվում է միայն երկու հանք, ինչը բավարար չէ շինարարական սեզոնին քարի պահանջարկը բավարարելու համար:  Համայնքապետարանի ջանքերով վերջին երկու տարվա ընթացքում այդ տարածքները վերադարձվել են համայնքին, և օրենքով սահմանված կարգով այսօր իրականացվում են հանրային լսումներ՝ վերոհիշատակյալ հանքատարածքներից քարի արդյունահանման նպատակով <<Գրիգներս>> ՍՊԸ-ի կողմից  կրկին վերաշահագործման թույլտվություն ստանալու համար: Ա. Գրիգորյանն ասաց,  որ հանքերի շահագործումով կստեղծվի բարձր վարձատրությամբ նոր աշխատատեղեր, խոսքը մոտավորապես 30 աշխատատեղի մասին է: Նա նաև նշեց, որ ընկերությունը կմասնակցի նաև համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Ելույթ ունեցան.

1.     <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ-ի  գլխավոր մասնագետ Վ. Վարդանյանը,  ով  մասնակիցներին ներկայացրեց <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախնական 
գնահատման  փորձաքննության առարկան և իրավական հիմքերը: Նա ասաց, որ հանրությունը պատշաճ ձևով և ճիշտ ժամանակին իրազեկվել է հանրային քննարկման մասին, օգտագործվել են օրենքով նախատեսված բոլոր հարթակները և միջոցները:  Նա նշեց, որ այս ծրագրով նախատեսվող գործունեությունը <<Ա>> կարգի գործունեություն է,  և օրենքով սահմանված կարգով այսօր կայանում է հանրային քննարկումների 2-րդ փուլը: Փորձաքննությունը  կատարվելու է  երկու փուլով՝ նախնական փուլ, որտեղ փորձաքննվում է նախնական գնահատման հայտը և հիմնական փուլ, որտեղ նախնական գնահատման հայտի հիման վրա տրվելու է  հաշվետվություն, ապա և վերջնական եզրակացություն: Իսկ այս փուլով տրվելու է տեխնիկական առաջադրանք: Կարծիք ստանալու համար դիմել ենք ՀՀ  Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ստորաբաժանումներին և համապատասխան ոլորտի պետական լիազոր մարմիններին, որտեղից ստացված դիտողություններն ու առաջարկությունները հաշվի են առնվել լրամշակված հայտում:

2.    Հայտի հեղինակ Կ. Վարդանյանն ասաց, որ նախնական հայտը կազմված է՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում գործող բնապահպանական օրենքները: Ինչ վերաբերում է արդյունահանման  ընթացքում հայտնաբերվելիք պատմամշակութային գտածոներին առնչվող  դիտողություններին, Կ. Վարդանյանն ասաց, որ վերաշահագործվող հանքերում հնարավոր չէ հանդիպել նման արժեքների: Հարոս տարածքներում դրա հավանականությունը բարձր է, սակայն ոչ  կոնկրետ այս տարածքներում:  Պատմամշակութային արժեքներ հայտնաբերելու դեպքում օրենքով է անգամ ամրագրված դրանց մասին լիազոր պետական մարմնին իրազեկելու հարցը, և այս մասին նախնական գնահատման հայտում որպես դիտողություն ճիշտ չէ դիտարկելը:  

3.    Համայնքի ավագանու անդամ Ո. Վարդանյանը նշեց, որ եթե ինքը, որպես համայնքի ավագանի, ինչպես նաև համայնքի մի շարք  բնակիչներ առաջին փուլում  տվել են իրենց նախնական համաձայնությունը, ապա իմաստ ունի արդյոք դրանից հետո  կազմակերպել ևս երեք  հանրային լսումներ: Այս ոլորտում անհրաժեշտ է իրականացնել   օրենսդրական փոփոխություններ, քանի որ  ավելորդ թղթատարությունն առաջացնում է ներդրողների համար ժամանակի իզուր վատնում, հիասթափություն, ինչպես նաև ներդրումից  ակնկալվելիք եկամուտների նվազում:  Անհրաժեշտ է ընթացակարգը հեշտացնել:  
Բնապահպանության փորձագետ Վ. Վարդանյանն ասաց, որ օրենքի նախագիծ է մշակվում լիցենզիա տալու գործընթացը հեշտացնելու համար:

4.    Ծրագրի նախագծող Կ. Վարդանյանը նկատեց, որ այս գրոծընթացում  նախարարության  համապատասխան ստորաբաժանման մասնագետները պատասխանները տալիս են օրենքով սահմանված ժամկետի վերջին օրը, դա համակարգային խնդիր է, որի մասին  բարձրաձայնել  է պետք:

5.     Ա. Գրիգորյանն  ասաց, որ այս հանրային քննարկման շրջանակում կարևոր է  բնապահպանական փորձագետից լսել, որ քարի արդյունահանման  համար  հայտում նկարագրված բնապահպանական միջոցառումները բավարար են գործունեությունն իրականացնելու համար: Բացի այդ նա, որպես համայնքի բնակիչ և որպես տնտեսագետ,  կողմ է <<Գրիգներս>> ընկերությանը  թույլատրել իրականացնել քարի արդյունահանում ոչ միայն համայնքի բյուջե ակնկալվող դրամական հոսքի, այլև նրա համար, որ  հանրապետությունում քարի՝ որպես շինանյութի դիֆիցիտը կվերանա: Արթիկի տուֆ քարի արդյունահանմամբ   մենք կսաստենք այս դեֆիցիտը:

 

 

Մասնակիցների կողմից հարցեր չհնչեցին.

 

Քննարկման արդյունքում տրվում է նախնական համաձայնություն <<Գրիգներս>> ՍՊԸ-ի կողմից Արթիկի տուֆերի հանքավայրի օգտակար հանածոյի անդյունահանման աշխատանքների իրականացման համար: 

Տեսաձայնագրությունը՝ https://youtu.be/nEdsdWB_ft0 հղումով



Կից փաստաթղթեր՝
(1.46 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner