Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ մասերով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 27-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 105-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները
1) Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերի չպատկանող) բաժնի <<Այլ նպաստներ բյուջեից>> (4729) հոդվածում գրված <<4 000 000 չորս միլիոն >> դրամ թիվը և բառերը փոխարինել <<4 290 000 չորս միլիոն երկու հարյուր իննսուն հազար>> դրամ թվով և բառերով:
2) <<Պահուստային միջոցներ>> (4891) հոդվածում գրված <<2 602 900 երկու միլիոն վեց հարյուր երկու հազար ինը հարյուր >> դրամ թիվը և բառերը փոխարինել <<2 312 900 երկու միլիոն երեք հարյուր տասներկու հազար ինը հարյուր>> դրամ թվով և բառերով