Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 111
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 6-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունվարի 2021 թվականի N 6-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ԳՅՈՒԼՆԱՐԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ԱՆՕԹԵՎԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակիչ Գյուլնարա Մարտինի Մխիթարյանը դիմել է Արթիկ համայնքի ղեկավարին բնակարան ստանալու համար:

Գյուլնարա Մարտինի Մխիթարյանի որդին՝  Վիտալի Աշոտի Իգիթյանը զոհվել է ծառայության ընթացքում՝ 2014թվականի հոկտեմբերին 10-ին:  Գյուլնարա Մխիթարյանը և իր ամուսինը չեն աշխատում, չունեն անձնական բնակարան: Բնակվում է ամուսնու հետ մյուս որդու տանը:

Հիմք ընդունելով վերը շարադրված փաստական հանգամանքները, գտնում ենք, որ քաղաքացի վիտալի Աշոտի Իգիթյանի մայր Գյուլնարա Մխիթարյանին պետք է վերցնել հաշվառման Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի հունիսի 09-ի  «Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին 947-Ն որոշմամբ սահմանված «զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) օրենքով սահմանված կարիքավոր ընտանիքներին բնակարանային հաշվառման վերցնելու և բնակավակրային պայմանները բարելավելու նպատակով անհատույց պետական աջակցություն տրամադրելու» կարգի համաձայն հաստատված ցանկում:

Հաշվի առնելով վերոգրյալը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է՝

1.   Ծառայության ընթացքում զոհված Վիտալի Աշոտ Իգիթյանի մայր Գյուլնարա Մխիթարյանին ճանաչել անօթևան և վերցնել հաշվառման «Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին 947-Ն որոշմամբ սահմանված «զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) օրենքով սահմանված կարիքավոր ընտանիքներին բնակարանային հաշվառման վերցնելու և բնակավակրային պայմանները բարելավելու նպատակով անհատույց պետական աջակցություն տրամադրելու» կարգի համաձայն հաստատված ցանկում:

   2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner