Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 199
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 211-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 օգոստոսի 2017 թվականի N 211-Ա

ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՓՈՂՈՑ 26/3 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՐԱՆՏ ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հրանտ Արշալույսի Նահապետյանի(ծնված 10.05.1953թ.) 28.07.2017թ.  թիվ  1981 դիմումը:

   Արթիկ համայնքի Բաղրամյան փողոցի 26/3 հասցեում 08-002-0040-0028 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 400քմ, որը Հրանտ Արշալույսի Նահապետյանի սեփականության  իրավունքով  պատկանող  հողամասն է:

 

   Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001թվականը, (Արթիկի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի 23.12. 1988թ.-ի նո. 13 արձանագրության) Հրանտ Արշալույսի Նահապետյանի  բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է  ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական  բնակավայրերում, ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության,անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման,հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» հ.2387-Ն որոշմամբ.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

     1.Արթիկ համայնքի Բաղրամյան փողոցի 26/3 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք  Բաղրամյան փողոց  26/3:         

     2.Վերականգնել Բաղրամյան փողոց 26/3 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հրանտ Արշալույսի Նահապետյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական  400քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 400քմ մակերեսով հողամասի և շենք-շինությունների նկատմամբ:

    3.Հողամասի սահմանները որոշվում են Արթիկի համայնքապետի կողմից հաստատված հատակագծով:

 

    4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Արթիկի համայնքապետարանի  քաղաքաշինության, հողօգտագործման եվ կոմունալ  տնտեսության բաժնի պետ` Ս.Ղռաթյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner