Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասով և 16-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2017թվականի բյուջեի սոցիալական հատուկ արտոնություններ բաժնի /այլ դասերին չպատկանող/ բաժնում նախատեսված գումարից կատարել հատկացում 1212000 (մեկ միլիոն երկու հարյուր տասներկու հազար) դրամ, որից՝
1) Հայրենական Մեծ պատերազմի մասնակից 5 վետերաններին` յուրաքանչյուրին 25000 /քսան հինգ հազար/ դրամ` համաձայն հավելված 1-ի:
2) Հրադադարից հետո Արթիկ համայնքից զոհված (մահացած) զինծառայողների 18 ընտանիքներին՝ յուրաքանչյուրին 15000 /տասնհինգ հազար/ դրամ` համաձայն հավելված 2-ի
3) Արթիկ համայնքից արցախյան ազատամարտի մարտական գործողություններին մասնակից 27 հաշմանդամ ազատամարտիկներին` յուրաքանչյուրին 15000 /տասնհինգ հազար/ դրամ` համաձայն հավելված 3-ի:
4) Արթիկ համայնքից արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների 16 ընտանիքներին` յուրաքանչյուրին 20000 /քսան հազար/ դրամ` համաձայն հավելված 4-ի:
5) Համայնքի անապահով բնակիչներին` 92000 (իննսուներկու հազար) դրամ:
Նիստին ներկա ավագանու անդամներ