Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 117
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 62-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 մարտի 2018 թվականի N 62-Ա

ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՓՈՂՈՑ 32/7 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՄԻԶԱՐ ԱՐՏԱՎԱԶԴԻ ՉՈՓԻԿՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արթիկ համայնքի բնակիչ Սեմիզար Արտավազդի Չոփիկյանի (ծնված 1950թվականի հունիսի 8) 2018թվականի մարտի 5-ի  թիվ 415 դիմումը: 

   Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Բաղրամյան փողոց  32/7 հասցեում  08-002-0040- կադաստրային ծածկագրով  հողամասի մակերեսը փաստացի կազմում է 379,5քմ, որը օգտագործում է Սեմիզար Արտավազդի Չոփիկյանը: 379,5քմ մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:

    Քանի, որ չի պահպանվել հողհատկացման փաստաթղթերը և հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001թվականը, Սեմիզար Արտավազդի Չոփիկյանը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում, ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման,հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» հ.2387-Ն որոշմամբ.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

   1.Արթիկ համայնքի Բաղրամյան փողոց  32/7  հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզ, Արթիկ համայնքի, Բաղրամյան փողոց  32/7:         

   2.Վերականգնել  Բաղրամյան փողոց  32/7  հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սեմիզար Արտավազդի Չոփիկյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 379,5քմ մակերեսով  հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 379,5քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շիությունների նկատմամբ: 

   3.Հողամասի սահմանները որոշվում են Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

   4.Սույն որոշման հսկողությունը, կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Արթիկի համայնքապետարանի քաղաքային տնտեսության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար` Սուրիկ Տեր-Կարապետյանի վրա:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner