Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 84
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 158-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 հունիսի 2017 թվականի N 158-Ա

ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ ՓՈՂՈՑ 52 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԿ ՍԱՆԱՍԱՐԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արթիկ համայնքի բնակիչ Հայկ Սանասարի Աբրահամյանի (ծնված 13.07.1955թ.)  05.06.2017թ.  թիվ  1480 դիմումը:

      Արթիկ համայնքի Սայաթ-Նովա փողոց 50 հասցեում գտնվող  08-002-0152- կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 692,3քմ, որից 400,0քմ. մակերեսով հողամասը Հայկ Սանասարի Աբրահամյանին ըստ օրենքի ժառանգության իրավունքով ձեռք բերած հողամասն է: Ըստ օրենքի ժառանգության իրավունքով ձեռք բերած հողամասին կից օգտագործվող 292,3քմ. մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել  անհատույց սեփականության իրավունքով:

 

      Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001թվականը, /22.07.2011թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր/, Հայկ Սանասարի Աբրահամյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով,ՀՀ կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում, ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ2387-Ն որոշմամբ,

                                                                                                                                                                      ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

  1. Արթիկ քաղաքի Սայաթ-Նովա փողոց 50 հասցեի  բնակելի տանը տրամադրել հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ,  Արթիկ համայնք, Սայաթ-Նովա փողոց  52 հասցեն:
  2. Վերականգնել Արթիկ համայնքի Սայաթ-Նովա  փողոց  52 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հայկ Սանասարի Աբրահամյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ ըստ օրենքի ժառանգության իրավունքով ձեռք բերված  400,0քմ մակերեսով հողամասին կից 292,3քմ. մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 692,3քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:
  3. Հողամասի սահմանները որոշվում են Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
  4. Սույն որոշման կատարման կազմակերպումը, պատասխանատվությունն ու հսկողությունը դնել Արթիկի  համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և կոմունալ   տնտեսության բաժնի պետ՝  Սեյրան Ղռաթյանի վրա:

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner