Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 207
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 46-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 փետրվարի 2019 թվականի N 46-Ա

ԳՈՒՅՔԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՑ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ

Արթիկ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար  Արտակ Հարությունյանս, ուսումնասիրելով Պեմզաշեն  համայնքի բնակիչ Ժաննա Վլադիմիրի Խլղաթյանի վերաբերյալ վարչական վարույթի գործի նյութերը՝

                                                                                                 Պարզեցի

Համայնքի բնակիչ Ժաննա Խլղաթյանը, հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, ‹‹Գույքահարկի մասին››  ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել սեփականության իրավունքով իրեն պատկանող  Արթիկ համայնքի Գորկու 1/10 հասցեում գտնվող շինության համար  հարկային պարտականությունը, որի արդյունքում Արթիկ համայնքի գույքահարկի բազայի տվյալներով 07.02.2019թ. դրությամբ գոյացել  է գույքահարկի պարտք 90.973 (իննսուն հազար ինը հարյուր յոթանասուներեք)                  ՀՀ դրամի չափով, որից 69.571 (վաթսունինը հազար հինգ հարյուր յոթանասուներեք)ՀՀ դրամը ապառք, իսկ  21402 (քսանմեկ հազար չորս հարյուր երկու) ՀՀ դրամը  տույժ, որը ենթակա է գանձման:

            «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Արթիկի համայնքապետարանում  հարուցվել է վարչական վարույթ և իրականացվել է  վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության:

            Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ , Գույքահարկի մասին ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55, 56, 58, 88-րդ հոդվածների դրույթներով, հարկային  օրենսգրքի անցումնային դրույթներով՝

Որոշեցի

1.     Ժաննա Խլղաթյանից գանձել  90.973 (իննսուն հազար ինը հարյուր յոթանասուներեք) ՀՀ դրամ, ինչպես նաև ներառյալ վճարման ենթակա ժամանակին չվճարած հարկերի տույժերի  գումարը:

2.     Որոշման օրինակը 3օրյա ժամկետում ուղարկել Ժաննա Խլղաթյանին:

3.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:

4.    Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70, 71 –րդ հոդվածներով սահմանված կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից 2ամսյա ժամկետում:

Սույն որոշումը օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց հետո ուղարկել կատարման ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն,  միաժամանակ ներկայացնել սույն ակտն անբողոքարկելի դառնալու օրվա դրությամբ առկա գանձման ենթակա չվճարված հարկերի տույժերի հաշվարկը


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner