Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 6-րդ ենթակետով, 25-րդկետի 2-րդենթակետով,13-րդ կետով, <<Քաղաքաշինությանմասին>> Հայաստանի Հանրապետությանօրենքի 14.3 հոդվածի 12-րդ և 14-րդմասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակաման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի հուլիսի 28-ի N 1/փ-55 դրական եզրակացությունը ու Արթիկ համայնքի ավագանու 2020թվականի օգոստոսի 3-ի N46-Ն որոշումը
ՈՐՈՇՈՒՄԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Շիրակացի թաղամասում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող 0.05935հա մակերեսով /կադաստրային ծածկագիր`08-002-0514/ գյուղատնտեսական նշանակության այլ հողը փոփոխել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ էներգետիկայի հողի`(նախատեսվում է մինչև 0.6 ՄՎտպիկային հզորությամբ արևայինֆոտովոլտայինէլեկտրակայանի կառուցում) գործառնական նշանակությանը համապատասխան հողօգտագործում ապահովելու համար:
2.Հողամասի նպատակային ևգործառնականնշանակություններիփոփոխությունըպետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում և արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: