Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 119
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 18-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 ապրիլի 2020 թվականի N 18-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 60-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ մասերով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է՝

1.    Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 60-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները

1) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) բաժնի

ա/ <<Հատուկ նպատակային այլ նյութեր>> (4269) հոդվածում գրված <<4698000 չորս միլիոն վեց հարյուր իննսունութ հազար>>  դրամ թիվը և բառերը փոխարինել  <<3398000 երեք միլիոն երեք հարյուր  իննսունութ հազար>> դրամ թվով և բառերով:

բ/ <<Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին>> (4819) հոդվածում գրված <<2205000 երկու միլիոն երկու հարյուր հինգ հազար>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<2505000 երկու միլիոն հինգ հարյուր հինգ հազար>> դրամ թվով և բառերով:

գ/ <<Կոմունալ ծառայություններ>> (4213) հոդվածում գրված <<0 զրո>> դրամ թիվը և բառը փոխարինել <<50000 հիսուն հազար>> դրամ թվով և բառերով:

դ/ <<Նախագծահետազոտական ծախսեր>> (5134) հոդվածում գրված <<0 զրո>> դրամ թիվը և բառը փոխարինել <<100000 մեկ հարյուր հազար>> դրամ թվով և բառերով:

 2)  Սոցիալական հատուկ արտոնություններ /այլ դասերին չպատկանող/բաժնի <<կենցաղային և հանրային սննդի նյութեր>> (4267) հոդվածում գրված <<0 զրո>> դրամ թիվը և բառը փոխարինել <<950000  ինը հարյուր հիսուն հազար>> դրամ թվով և բառերով:

3) Փողոցների լուսավորում բաժնի

ա/ <<Շենքերի և շինությունների կառուցում>> (5112) հոդվածում գրված <<20000000 քսան միլիոն>> դրամ թիվը և բառերը փոխարինել  <<17640000 տասնյոթ միլիոն վեց հարյուր քառասուն հազար>> դրամ թվով և բառերով:

բ/ <<Նախագծահետազոտական ծախսեր>> (5134) հոդվածում գրված <<0 զրո>> դրամ թիվը և բառը փոխարինել <<960000 ինը հարյուր վաթսուն հազար>> դրամ թվով և բառերով:

4) Ճանապարհային տրանսպորտ բաժնի <<Նախագծահետազոտական ծախսեր>> (5134) հոդվածում գրված <<0 զրո>> դրամ թիվը և բառը փոխարինել <<1300000 մեկ միլիոն երեք հարյուր հազար>> դրամ թվով և բառերով:

5) Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում բաժնի

ա/ <<Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ>> (4111) հոդվածում գրված <<76000000 յոթանասունվեց միլիոն >> դրամ թիվը և բառերը փոխարինել <<75850000 յոթանասունհինգ միլիոն ութ հարյուր հիսուն հազար>> դրամ թվով և բառերով:

<<Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ>> (4112) հոդվածում գրված <<0 զրո>> դրամ թիվը և բառը փոխարինել <<150000 մեկ հարյուր հիսուն հազար>> դրամ թվով և բառերով:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner