Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 186
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 64-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՎԵՏԻՔ ԿՆՅԱԶՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ԱՐԹԻԿԻ ԳՐԱԴԱՐԱՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ հոդվածի  1ին մասի 28-րդ կետի դրույթով և հիմք ընդունելով «Արթիկի գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Ալա Ասոյանի 2018թվականի նոյեմբերի 20-ի N 2688 զեկուցագիրը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է՝

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի  «Արթիկի գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1.     Կանոնադրության 8-49 կետերը կազմել նոր խմբագրությամբ, 8 և 9 կետերը երկու անգամ կրկնվելու պատճառով:

2.    Կանոնադրության 12-րդ կետը  շարադրել հետևյալ  նոր խմբագրությամբ.

     «14. Գրքային ֆոնդը համակարգվում է Microsoft Office Exel» ծրագրով»:

3.    Հաշվի առնելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր տարվա  հաստիքացուցաքը և նախահաշիվը հաստատվում է համայնքի ավագանու կողմից, ուստի կանոնադրությունից հանել 33,34,35,36,37 կետերը, որտեղ հաստիքները նշված են առանձին-առանձին:

4.    Կանոնադրությունից հանել 44-րդ կետը, քանի որ 2011թվականի հոկտեմբերից սկսած կազմակերպությունում դրամարկղի վարման գիրք չի գործում:

       Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  ավագանու 12 անդամներ՝


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner