Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 142
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 5
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

09 հուլիսի 2020 թվականի N 5

<<Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ>> ՊՀ-ի պատվերով <<ԿոնստանտաԲիլդ>> ՍՊԸ կողմից մշակվող <<Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում>> ծրագրի շրջանակներում Արթիկ քաղաքի փակված քարհանքի տարածքում անտառպուրակի և հանգստի գոտու հիմնման նածագծային փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության և փորձաքննության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումների 4-րդ փուլի

<<Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ>> ՊՀ-ի պատվերով <<ԿոնստանտաԲիլդ>> ՍՊԸ կողմից մշակվող <<Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում>> ծրագրի շրջանակներում Արթիկ քաղաքի փակված քարհանքի տարածքում անտառպուրակի և հանգստի գոտուհիմնման նածագծային փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության և փորձաքննության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումների 4-րդ փուլի

 

Արձանագրություն թիվ 4

 

                  02.07.2020թ.                                                                         ք. Արթիկ

 

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>>ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2020 թվականի հուլիսի 2-ին ժամը 11:00-ին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի համայնքապետարանում տեղի ունեցավ <<Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ>> ՊՀ-ի պատվերով <<Կոնստանտա Բիլդ>> ՍՊԸ կողմից մշակվող <<Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում>> ծրագրի շրջանակներում իրականացվող Արթիկ քաղաքի փակված քարհանքների տարածքում անտառպուրակի և հանգստի գոտու հիմնման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման և փորձաքննության վերաբերյալ հանրային քննարկումների 4-րդ փուլը:

 

Հանրային քննարկմանը մասնակցում էին Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ա. Գրիգորյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Գ. Փթուկյանը, <<ԿՈՆՍՏԱՆՏԱ ԲԻԼԴ>> ՍՊԸ-ի տնօրեն, նախագծի գլխավոր ճարտարապետ Ա. Խաչատրյանը, ՀՀ ՇՄ նախարարության առաջատար մասնագետ Հ. Ալեքսանյանը,  Արթիկի համայնքապետարանի աշխատակիցներ,  համայնքի բնակիչներ:

Նիստը վարում էր Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ա. Գրիգորյանը: Նա  մասնակիցներին ներկայացրեց հանդիպման նպատակը, այն է՝ նախատեսվող գործունեության համար <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի պահանջներով հանրային քննարկումների անցկացում: Նա ներկայացրեց, որ համավարակի պայմաններում բնակչության կողմից առավել մասնակցություն ապահովելու նպատակով հանրային քննարկումն անցկացվում է առցանց տարբերակով Արթիկի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջով, և համայնքի բնակիչներն իրենց կարծիքները, հարցերը,  դիտողություններն ու առաջարկությունները կարող են թողնել մեկնաբանություններում, ապա դրանք կբարձրաձայնվեն հանրային քննարկման ընթացքում:

 

Ելույթ ունեցան՝  

1.     <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ-ի առաջատար մասնագետ Հ. Ալեքսանյանին, ով  մասնակիցներին ներկայացրեց <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի նախնական 
գնահատման  փորձաքննության առարկան և իրավական հիմքերը: Նա նշեց, որ այս ծրագրով նախատեսվող գործունեությունը Ա կարգի գործունեություն է,  և օրենքով սահմանված կարգով այսօր կայանում է հանրային քննարկումներ վերջին՝ 4-րդ փուլը:

2.    <<Կոստանտաբիլդ>> ՍՊԸ-ի տնօրեն Ա. Խաչատրյանն առավել մանրամասն ներկայացրեց աշխատանքային նախագիծը, նրանում ներառված բնապահպանական միջոցառումները:

 

 

Մասնակիցների կողմից բարձրացվեցին հետևյալ հարցերը.

 

1.Գ. Փթուկյանը հարցրեց, արդյոք բավարար է այդ պլաստի վրա բնահողի 10  սմ հաստությունը:

 Ա. Խաչատրյանը պատասխանեց, որ գազոնի համար 10 սմ հողածածկը քիչ չէ, իսկ ծառերի  համար փորվում են բաժակներ համապատասխան խորությամբ. 0,5 խմ հող  նախատեսվում  յուրաքանչյուր ծառի բաժակի համար, և նախնական հաշվարկով 20 000 խմ սևահողը լրիվ բավարար  է ծրագրի իրականացման համար: Նա հավելեց, որ ԲԾԻԳ-ի հետ նախնական քննարկման ժամանակ նախատեսվում էր 40 հա տարածքի վրա ստեղծել հողածածկ, սակայն հետագա քննարկումների արդյունքում նրանք եկան եզրակացության, որ հողածածկվելու է միայն հանգստյան գոտու տարածքը, ինչի համար նախատեսվում է 20 000 խմ բնահող:  Ա. Գրիգորյանը նշեց, որ այդ քանակությամբ բնահողի պայմանավորվածություն համայնքապետարանն այս պահին ունի:

2. Գ Փթուկյանը հարցրեց, թե վերջնական մրցույթը շինարարի ընտրության համար երբ կհայտարարվի և նախահաշվով ինչքան ֆինանսական միջոցներ են նախատեսվում այս աշխատանքների իրականացման համար:

Ա. Խաչատրյանը մանրամասնեց, որ ընթացիկ տարում շինարարի ընտրության մրցույթը կկայանա և պարզ կդառնա ծրագրի շինարարը, ում  մեկ տարին բավարար կլինի տարածքում հարթեցման, հողային աշխատանքների և ծառատունկի համար: Իսկ ֆինանսական միջոցների համար ԲԾԻԳ-ն է հաշվետվություն տալու՝ հիմնվելով նախագծային առաջադրանքի վրա: Այսինքն երկու տարի դեռևս անհրաժեշտ կլինի վերջնական ավարտի համար:

Ա. Խաչատրյանը նաև խոսեց բնահողերի տեղափոխման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցությունը մեղմելու համար համայնքի բանուկ հատվածներից  շրջանցող ճանապարհների մասին: Այլընտրանքային ճանապարհների մասով առավել  մանրամասն տեղեկություն տվեց Գ. Փթուկյանը:

3. Համայնքի բնակիչ Ա. Նահապետյանը հարց բարձրացրեց, արդյոք քաղաքացիների մոտ ավելի մեծ գիտակցություն ձևավորելու համար նպատակահարմար չէր ծառատունկը կազմակերպվեր և պատասխանատվությունը դրվեր բնակչության վրա:

Ա. Խաչատրյանը պատասխանեց, որ բնակչության վրա այս հարցում պատասխանատվություն դնել նպատակահարմար չէ: Արթիկի  համայնքապետարանը հետագայում կարող է բարոյահոգեբանական կողմն ապահովելու համար կազմակերպել շաբաթօրյակներ, որում  բնակիչներն իրենց մասնակցությունը կունենան ծառատնկման միջոցով, սակայն պատասխանատվությունը թողնել բնակիչների վրա՝ նպատակահարմար չէ:  Հանգստյան գոտու ստեղծումից հետո ծառերի խնամքի ու պահպանման խնդիրը կդրվի համայնքի վրա, և այստեղ բնակիչնեը կունենան իրենց բաժին  պատասխանատվությունը:  Բացի այդ շինարարը պատասխանատվություն է կրելու նաև չաճած ծառերի համար՝ դրանց փոխարեն նոր տնկիներ տեղադրելով:

4. Համայնքի բնակիչ Ա. Նահապետյանը հարցրեց, արդյոք սահմանափակում կլինի հանգստյան գոտի մուտք գործող բնակիչների թվաքանակի մասով:

 Գ. Փթուկյանը պատասխանեց, որ նախատեսվում է 30 հատ տաղավարներ պատրաստել՝ յուրաքանչյուը նախատեսված 10 հոգու համար: Դա ենթադրում է 300 հագու միաժամանակյա ներկայություն այգում:

5. Համայնքապետարանի աշխատակից  Է. Չթեյանը հարցրեց, արդյոք ոռոգման ջրի հարցը լուծված է:

 Գ. Փթուկյանը պատասխանեց, որ ծառերի և թփերի ոռոգման համար նախատեսվող ջուրը վերցվելու է խմոցների ջրից, որի թույլտվությունն արդեն իսկ կա:

 Համայնքի բնակիչ Ա.  Նահապետյանը հարցրեց, արդյոք շինարարն է տեղադրելու տաղավարները:

Ա. Խաչատրյանը պատասխանեց, որ տաղավարներ ծրագրով նախատեսված չեն:

Տ. Չարչյանը նշեց, որ առցանց հանրային քննարկման հեռարձակմանը հետևում են մոտ 360 օգտատեր, սակայն հարցադրումներ չեն հնչեցվել օնլայն հարթակից:

Ա. Գրիգորյանը, ամփոփելով հանրային քննարկումների արդյունքները, շնորհակալություն հայտնեց մասնակիցներին ներկա գտնվելու համար՝ ծրագրի նախագծող կազմակերպությանը մաղթելով հետագա հաջողություններ:

Տեսաձայնագրությունը՝ https://youtu.be/obY3rdY_Wxk հղումով

 



Կից փաստաթղթեր՝
(1.48 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner