|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 դեկտեմբերի 2019 թվականի N 408-Ա |
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 09 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ N 317-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ ՏՈՒՖԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑ 1/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ <<ՆԱԶԱՐԵԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀԱՏԿԱՑՎԱԾ 0,01436 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետությանօրենքի 35-րդհոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետությանկառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ սահմանված <<Պետության և համայնքի սեփականությունը հանդիսացող hողամասերի տրամադրման կարգի>> 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 2-րդ մասով և հիմք ընդունելով Արթիկ համայնքի ավագանու 27 նոյեմբերի 2019 թվականի թիվ 54-Ա որոշումը ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
- Ուժը կորցրած ճանաչել Արթիկ համայնքի ղեկավարի 09 սեպտեմբերի 2019 թվականի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի հողերից Տուֆագործների փողոց 1/3 հասցեում գտնվող <<Նազարեթյան և Գործընկերներ>> ՍՊԸ-ին վարձակալությամբ հատկացված 0,01436 հա մակերեսով հողամասը ուղղակի վաճառքով վաճառելու մասին N 317-Ա որոշումը:
- Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնքի Տուֆագործների փողոց 1/3 հասցեում գտնվող <<Նազարեթյան և Գործընկերներ>>սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող գրասենյակին (Հայաստանի Հանրապետություն պետական ռեգիստրի վկայական N 03 Ա 065213 տրված 12 օգոստոսի 2004 թվականին) վարձակալական հիմունքներով հատկացված 0,01436 հա մակերեսով հողամասը ուղղակի վաճառքով օտարել <<Նազարեթյան և Գործընկերներ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
- Հողամասի ուղղակի վաճառքով օտարման գին հաստատել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 1քմ-ի համար 528 Հայաստանի Հանրապետության դրամ:
- Պարտավորեցնել <<Նազարեթյան և Գործընկերներ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ համայնքապետարանի հետ կնքել հողի օտարման պայմանագիր, որի վավերացման և պայմանագրից ծագող իրավունքների գրանցման հետ կապված ծախսերը կատարել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հաշվին:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|