Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 225
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 6
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

09 հուլիսի 2020 թվականի N 6

Արձանագրություն թիվ 1 ՀՀ ՇՄ Արթիկ համայնքում 02. 07. 2020 թ. կայացած <<Կլորիկ>> ՍՊԸ-ին վարձակալությամբ տրամադրված 08-002-0251-0025 ծածկագրով 2.97406 հա, 08-002-0251-0119 ծածկագրով 5.08472 հա, 08-002-0251-0118 ծածկագրով 12.4987 հա հողամասերում քարի արդյունահանման նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկման

Արձանագրություն թիվ 1

ՀՀ ՇՄ Արթիկ համայնքում 02. 07. 2020թ.կայացած հանրային քննարկման

 

                 02.07.2020թ.                                                             ք. Արթիկ

 

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>>ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2020 թվականի հուլիսի 2-ին ժամը 12:30-ին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի համայնքապետարանում տեղի ունեցավ <<Կլորիկ>> ՍՊԸ-ին վարձակալությամբ տրամադրված  08-002-0251-0025 ծածկագրով 2.97406 հա, 08-002-0251-0119 ծածկագրով 5.08472 հա, 08-002-0251-0118 ծածկագրով 12.4987 հա հողամասերում  քարի արդյունահանման նախնական գնահատման  վերաբերյալ հանրային քննարկումներ:

 

Հանրային քննարկմանը մասնակցում էին Արթիկ համայնքի ղեկավարի խորհրդական Գ. Փթուկյանը, <<Կլորիկ>> ՍՊԸ-ի տնօրեն Տ. Պետրոսյանը, Արթիկ համայնքի ավագանու անդամներ Ո. Վարդանյանը, Ա. Նիկողոսյանը,  Արթիկի համայնքապետարանի աշխատակիցներ,  համայնքի բնակիչներ:

 

Նիստը վարում էր Արթիկ համայնքի ղեկավարի խորհրդական Գ Փթուկյանը: Նա  մասնակիցներին ներկայացրեց հանդիպման նպատակը, այն է՝ նախատեսվող գործունեության համար <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի պահանջներով հանրային քննարկումների անցկացում: Գ. Փթուկյանը ներկայացրեց, որ <<Կլորիկ>> ՍՊԸ-ի տնօրենը Արթիկ համայնքի վարչական սահմանում գտնվող հանքերում ցանկանում է կազմակերպել տուֆ քարի արդյունահանում: Նա նշեց, որ նշված տարածքներում նախկինում <<Արթիկ Տուֆ>> ՓԲԸ-ի կողմից իրականացվել է քարի արդյունահանություն, սակայն ընկերության սնանկացումից հետո քարի արդյունահանումը դադարել է: Այժմ այդ տարածքները վերադարձվել են համայնքին, և օրենքով սահմանված կարգով այսօր իրականացվում են հանրային լսումներ՝ վերոհիշատակյալ հանքատարածքները <<Կլորիկ>> ՍՊԸ-ի կողմից  կրկին վերաշահագործման թույլտվություն ստանալու համար: Գ. Փթուկյանը նշեց, որ հանքերի շահագործումով կստեղծվի նոր աշխատատեղեր: Նա նաև նշեց, որ ընկերությունը կմասնակցի համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Նա ներկայացրեց, որ համավարակի պայմաններում բնակչության կողմից առավել մասնակցություն ապահովելու նպատակով հանրային քննարկումն անցկացվում է առցանց տարբերակով Արթիկի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջով, և համայնքի բնակիչներն իրենց կարծիքները, հարցերը,  դիտողություններն ու առաջարկությունները կարող են թողնել մեկնաբանություններում, ապա դրանք կբարձրաձայնվեն հանրային քննարկման ընթացքում:

 

Ելույթ ունեցան.

 

Համայնքի ավագանու անդամ Ո. Վարդանյանը, ով  նշեց, որ ինքը, որպես համայնքի ավագանու անդամ,  կողմ է եղել վարձակալությամբ տրամադրել ընկերությանը ոչ միայն համայնքի բյուջե ակնկալվող դրամական հոսքի, այլև նրա համար, որ հանքերը երկրի հարստությունն է, ընդերք է, և այն պետք է օգտագործվի հանրապետությունում քարի՝ որպես շինանյութի դիֆիցիտը վերացնելու համար, երկրի զարգացման համար:  Նա ներկայացրեց, որ նախկինում մեկ տուֆքարի   հատի արժեքը 160 ՀՀ դրամ էր, իսկ այսօր 250 ՀՀ դրամ է, որը նաև շինարարություն անող քաղաքացին դժվարությամբ է ձեռք բերում: Այս իրավիճակը բերել է քարի շուկայական գնի բարձրացման: Արթիկի տուֆքարի արդյունահանմամբ   մենք կսաստենք այս դեֆիցիտը:

Գ. Փթուկյանը ներկայացրեց ԽՍՀՄ տարիներին Արթիկի քարի արդյունահանման և արտահանման ծավալների մասին, նշելով, որ ժամանակին Հանրապետության քարի պահանջարկի ավելի քան 60%-ը բավարարվել է Արթիկից արտահանվող տուֆով, այժմ այդ ծավալները գրեթե զերոյացվել են, մնացել են մեկ-երկու գործող հանքեր,  և այժմ  հնարավորություն է ընձեռնվել մեծացնելու տուֆքարի  արդյունահանման ծավալները:

 

 

Մասնակիցների կողմից բարձրացվեցին հետևյալ հարցերը.

 

1. Տ. Աղաքարյանը հարցրեց, արդյոք ինչ բնապահպանական հարցերի առջև կկանգնի համայնքը հանքերի վերաշահագործմամբ:

Գ. Փթուկյանը պատասխանեց, որ հանքերը ժամանակին շահագործվել են,  և այստեղ լուրջ վնասներ շրջակա միջավայրի վրա չկա, թեպետ դա կորոշի փորձաքննությամբ: Սակայն հանքերը բնակելի հատվածից գտնվում են մոտ 4 կմ հեռավորության վրա, բացի այդ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության հետ իրականացվող <<Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում>> պիլոտային ծրագրով քաղաքի արևելյան հատվածում կստեղծվի բուֆերային գոտի, որը կպաշտպանի քաղաքը Արագածից եկող քամիներից և հանքերից բարձրացող փոշուց:

 

3. Տ. Չարչյանը հարցրեց, որքան գումար է պետբյուջե մոտք գործելու նշված տարածքների շահագործման համար:

Գ. Փթուկյանը պատասխանեց, շահութահարկի, բնապահպանական վճարների,  լիցենզիայի հարկի տեսքով են լինելու պետբյուջեյի գնացող միջոցները:

Ո. Վարդանյանը հավելեց, որ  ծավալներից կախված՝ պետբյուջե մուծվելու է տարեկան մինչև 50 մլն ՀՀ դրամ, իսկ համայնքային բյուջե՝ մոտ 1 մլն ՀՀ դրամ, բացի այդ ընկերությունը նաև համայնքում իրականացնելու է  բարեգործական  միջոցառումներ:

Գ. Փթուկյանը նաև ներկայացրեց, որ այս տարի համայնքում տարբեր ծրագրերով իրականացվելու են երկրորդական փողոցների տուֆքարով սալապատում, սակայն համայնքում  տուֆ քարի բացակայության պատճառով առաջացել են դժվարություններ: Այս տեսակետից քարի արդյունահանում կազմակերպելն անհրաժեշտություն է:  Քարի արդյունահանման վերաթույլտվությունն այդ տեսանկյունից կբերի համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

 

  Տ. Չարչյանը նշեց, որ առցանց հանրային քննարկման հեռարձակմանը հետևում են մոտ 280 օգտատեր, սակայն հարցադրումներ, դիտողություններ և առաջարկություններ օնլայն հարթակից չեն հնչեցվել:

 

Գ. Փթուկյանը, ամփոփելով հանրային քննարկումների արդյունքները, շնորհակալություն հայտնեց մասնակիցներին ներկա գտնվելու համար, հավելելով, որ սա նախնական քննարկումներ են: Այս թեմայի շուրջ  հանրության հետ առաջիկայում  դեռևս ակնկալվում են 3 քննարկումներ, և հորդորեց  բնակիչներին   ավելի ակտիվ լինել:

Քննարկման արդյունքում տրվում է նախնական համաձայնություն <<Կլորիկ>>ՍՊԸ-իկողմիցԱրթիկիտուֆիհանքավայրիարևելյանտեղամասիշահագործմանհամար:

Տեսաձայնագրությունը՝ https://youtu.be/RViQvpSW-Zw հղումով



Կից փաստաթղթեր՝
(1.30 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner