|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 հուլիսի 2020 թվականի N 190-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ՄՈՒՇԵՂ ՄԱՆԱՆԴՅԱՆԻՆ ՔԱՆԴՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և հիմք ընդունելով Մուշեղ Վոլոդյայի Մանանդյանի29 հունիսի 2020թվականին N1338 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
- Թույլատրել Արթիկ համայնքի բնակիչ Մուշեղ Վոլոդյայի Մանանդյանին Արթիկ համայնքի Երկաթուղայիներիփողոց 2/4 հասցեում գտնվող շինությանը կից ջրագծի անցկացման նպատակով կատարել մայթի և փողոցի քանդման աշխատանքներ:
- Քանդման աշխատանքները սկսելուց առաջ տեղեկացնել համայնքի ղեկավարին:Շին հրապարակը պարփակել պոլիէթիլենային թաղանթով:
- Քանդման աշխատանքների ավարտից հետո կառուցապատողին պարտավորեցնել ընդհանուր օգտագործման տարածքը վերականգնել և նախկին տեսքի բերել մեկ շաբաթվաընթացքում:Աշխատանքների ավարտի վերջնաժամկետսահմանել 31 հուլիսի 2020 թվականը:
- Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքայշինության, հողօգտագործման և Կոմունալ տնտեսության բաժնի պետ՝ Ս. Տեր-Կարապետյանին վերահսկել քանդման աշխատանքների իրականացումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացուն օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդողօրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|