Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 125
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 14
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

30 սեպտեմբերի 2021 թվականի N 14

Արձանագրություն թիվ 2 ՀՀ ՇՄ Արթիկ համայնքում 30. 09. 2021 թ. կայացած հանրային քննարկման

Արձանագրություն թիվ 2

ՀՀ ՇՄ Արթիկ համայնքում 30. 09. 2021 թ. կայացած հանրային քննարկման

 

                 30.09.2021թ                                                                          ք. Արթիկ

 

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>>ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021 թվականի սեպտեմբերի 30-ին ժամը 11:00-ին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի համայնքապետարանում տեղի ունեցավ «Կլորիկ» ՍՊԸ կողմից նախատեսված Արթիկի տուֆի հանքավայրերի արևելյան՝ 08-002-0251 կադաստրային թաղամասում  շահագործման աշխատանքների  գնահատման հաշվետվության  վերաբերյալ հանրային քննարկումների 3-րդ փուլը:

 

Հանրային քննարկմանը մասնակցում էին Արթիկի համայնքի ղեկավարի խորհրդական Գ. Փթուկյանը,   <<Կլորիկ>> ՍՊԸ-ի տնօրեն Տ. Պետրոսյանը, Արթիկ համայնքի ավագանու անդամ՝ Ա. Նիկողոսյանը, Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի մասնագետներ, համայնքի բնակիչներ:

 

Նիստը վարում էրԱրթիկ համայնքի ղեկավարի խորհրդական Գ. Փթուկյանը: Նա  մասնակիցներին ներկայացրեց հանդիպման օրակարգը. <<Կլորիկ>> ՍՊԸ-ի տնօրենն Արթիկ համայնքի վարչական սահմանում գտնվող հրաբխային տուֆի հանքավայրերի արևելյան թաղամասում գտնվող  հանքերում ցանկանում է կազմակերպել տուֆ քարի արդյունահանում: Նա նշեց, որ վերոնշյալ  հանքավայրերը նախկինում շահագործվել են <<Արթիկ Տուֆ>> ընկերության կողմից, սակայն ընկերության սնանկացումից հետո դրանցում դադարել է քարի արդյունահանումը: Այդ տարածքներն այժմ կրկին համայնքինն են, և նախատեսվող գործունեության համար <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի պահանջներով այսօր անցկացվում են  հանրային քննարկումների 3-րդ փուլը:   Նա խնդրեց մասնակիցներին ակտիվ լինել և բարձրացնել հուզող բոլոր հարցերը:

 

Ելույթ ունեցան.

1.     Համայնքի ավագանի Ա. Նիկողոսյանն ասաց, որ համայնքում մնացել են միայն երկու շահագործվող հանքեր, քարի պահանջարկը լրացվում է Պեմզաշեն համայնքի հանքավայրերից արդյունահանվող քարով: Եթե քարի արդյունահանությունը ոչ մի վնաս չի տալիս շրջակա միջավայրին, շահագործման ընթացքում էլ կպահպանվեն սանիտարականխարգելիչ անհրաժեշտ միջոցառումները, ապա ինչ պատճառ կա չթույլատրելու քարնաի արդյունահանումըդառ: Հանքավայրերի շահագործումը համայնքի համար դրական կանդրադառնա:

2.    Գ. Փթուկյանը հիշեցրեց, որ վերոնշյալ տարածքը մոտ է գտնվում ՀՀՇՄ նախարարության ԲԾԻԳ-ի կողմից <<Արթիկ քաղաքաի փակ քարհանքերի և ջրհեղեղների կառավարում>> պիլոտային ծրագրով իրականացվող 40 հա ռեկուլտիվացիոն  տարածքին:

3.    <<Կլորիկ>> ՍՊԸ-ի տնօրեն Տ. Պետրոսյանը պատասխանեց, որ իր ընկերությունն արդեն իսկ ձեռք է բերել ջրցան մեքենան՝ փոշու արտանետումները քարի արդյունահանման ընթացքում  քչացնելու համար: Բացի այդ, հաշվի առնելով հանգստյան գոտու հարևանությունը հանքավայրի տարածքից՝ օրենքով նախատեսված 50 մետր սանիտարապաշտպանիչ գոտու փոխարեն ընկերությունը կպահմանի 100 մետր հեռավորության: Նաև սանիտարապաշտպան գոտու եզրագծով երկշերտ ծառատունկ է նախատեսված:

4.    Գ. Փթուկյանը ներկաներին խնդրեց հարցերի միջոցով ակտիվ  մասնակցել քննարկմաը:

Մասնակիցների կողմից հարցեր չհնչեցվեցին.

 

Գ. Փթուկյանը, ամփոփելով հանրային քննարկումների արդյունքները, շնորհակալություն հայտնեց մասնակիցներին ներկա գտնվելու համար, իսկ ծրագրի նախաձեռնող  կազմակերպությանը՝  հետագա հաջողություններ:

Հանրային քննարկման տեսաձայնագրությունը՝ https://youtu.be/cE_l6bPoC6s



Կից փաստաթղթեր՝
(1.12 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner