Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 129
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 380-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 դեկտեմբերի 2017 թվականի N 380-Ա

ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՈՒՖԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑ 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ 1-ԻՆ ՓԱԿՈՒՂԻ 3/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԻՐԱՐՓԻԿ ՎԻԳԵՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ 5/8, ՆԱՐԵԿ ՄԵՐՈՒԺԱՆԻ ՊԵՏՈՅԱՆԻ 1/8, ՎԱՀԵ ՄԵՐՈՒԺԱՆԻ ՊԵՏՈՅԱՆԻ 1/8 ԵՎ ՍՄԲԱՏ ՄԵՐՈՒԺԱՆԻ ՊԵՏՈՅԱՆԻ 1/8 ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արթիկ համայնքի բնակիչ Սմբատ Մերուժանի Պետոյանի (ծնված 15 հուլիսի 1985թվականի)  22 նոյեմբերի 2017թ.  N 2909 դիմումը:

   Արթիկ համայնքի Տուֆագործների փողոց 4-րդ նրբանցք 1-ին փակուղի  3/1 հասցեում գտնվող                                              08-002-0011- կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 900,0քմ, որից 600,0քմ. մակերեսով հողամասը Սիրարփիկ Վիգենի Ստեփանյանի 5/8, Նարեկ Մերուժանի Պետոյանի 1/8, Վահե Մերուժանի Պետոյանի 1/8 և Սմբատ Մերուժանի Պետոյանի 1/8 ըստ օրենքի ժառանգության իրավունքով ձեռք բերած հողամասն է: Ըստ օրենքի ժառանգության իրավունքով ձեռք բերած հողամասին կից օգտագործվող 300,0քմ. մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել  անհատույց սեփականության իրավունքով:

      Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001թվականը, /23 դեկտեմբերի 2013թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր սեղանամատյան 3433 և 23 դեկտեմբերի 2013թվականի սեփականության իրավունքի վկայագիր, սեղանամատյան 3432/, Սիրարփիկ Վիգենի Ստեփանյանի 5/8, Նարեկ Մերուժանի Պետոյանի 1/8, Վահե Մերուժանի Պետոյանի 1/8 և Սմբատ Մերուժանի Պետոյանի 1/8 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի  N 2387-Ն որոշման 28-րդ կետով

                                                                                                                                                 ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.     Արթիկ քաղաքի Տուֆագործների փողոց 4-րդ նրբանցք 1-ին փակուղի  3/1  հասցեի  բնակելի տանը տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Տուֆագործների փողոց 4-րդ նրբանցք 1-ին փակուղի  3/1  հասցեն:

2.     Վերականգնել Արթիկ համայնքի Տուֆագործների փողոց 4-րդ նրբանցք 1-ին փակուղի  3/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սիրարփիկ Վիգենի Ստեփանյանի 5/8, Նարեկ Մերուժանի Պետոյանի 1/8, Վահե Մերուժանի Պետոյանի 1/8 և Սմբատ Մերուժանի Պետոյանի 1/8 հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ ըստ օրենքի ժառանգության իրավունքով ձեռք բերված  600,0քմ մակերեսով հողամասին կից 300,0քմ. մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 900,0քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:

3.    Հողամասի սահմանները որոշվում են Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

 

4.    Սույն որոշման կատարման կազմակերպումն ու հսկողությունը դնել Արթիկի  համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և կոմունալ   տնտեսության բաժնի պետ՝  Ս.Ղռաթյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner