Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 213-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 օգոստոսի 2017 թվականի N 213-Ա

ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ Գ. ՆԺԴԵՀԻ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 24 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՐԻՔ ՎԱՂԱՐՇԱԿԻ ՉԹԵՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հերիք Վաղարշակի Չթեյանի (ծնված 01.07.1926թ.) 02.08.2017թ-ի թիվ 2022 դիմումը:

   Արթիկ համայնքի Գ. Նժդեհի  փողոց 1-ին նրբանցք թիվ 24 հասցեում 08-002-0140 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 533.6 քմ, որից 500,0 քմ մակերեսով հողամասը Հերիք Վաղարշակի Չթեյանի ժառանգության իրավունքով ձեռք բերած հողամասն է: Ժառանգության իրավունքով ձեռք բերած հողամասին կից օգտագործվող 33.6քմ մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:

 

   Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001թվականը, /01.08.2017թ.-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, սմ 2042 թիվ 118/ Հերիք Վաղարշակի Չթեյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է  ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական  բնակավայրերում, ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության,անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման,հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» հ.2387-Ն որոշմամբ.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

      1.Արթիկ քաղաքի Տոնականյան փողոց 1-ին նրբանցք թիվ 24 հասցեի բնակելի տանը տրամադրել  հասցե՝  ՀՀ Շիրակի մարզ  Արթիկ համայնք  Գ. Նժդեհի փողոց 1-ին նրբանցք թիվ 24:         

      2.Վերականգնել Արթիկ համայնքի Գ. Նժդեհի փողոց 1-ին նրբանցք թիվ 24 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հերիք Վաղարշակի Չթեյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած  և սպասարկման համար անհրաժեշտ ժառանգության իրավունքով ձեռք բերած 500.0քմ մակերեսով հողամասին կից 33.6քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը  533.6քմ մակերեսով հողամասի և հողամասում առկա շենք-շինությունների նկատմամբ:

      3.Հողամասի սահմանները որոշվում են Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

      4.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի  քաղաքաշինության, հողօգտագործման և կոմունալ  տնտեսության բաժնի պետ` Ս. Ղռաթյանի վրա:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner