Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 93
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 43-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունիսի 2017 թվականի N 43-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 3-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական տուրքերի և վճարների մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի  8-րդ հոդվածի, 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ,  13-րդ կետերով, 14-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ  կետով, ,,Տեղական ինքնակառավարման մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ հոդվածի  1-ին մասի 18-րդ, 19-րդ կետերով, ,,Իրավական ակտերի մասին’’  Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի 2017թվականի հունիսի 15-ի N 02.2/4084-17 գրությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ  Է`

1.      Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու  2017 թվականի հունվարի 19-ի << Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աթրիկ համայնքում 2017 թվականի համար տեղական հարկերի, տուրքերի և վճարների տեսակներն ու միասնական դրույքաչափերը, գույքի օտարման ու վարձակալության մեկնարկային գների և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների համար վարձավճարների դրույքաչափերը սահմանելու մասին>> թիվ 3-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1)         Որոշման 1-ին հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետի <<ա>>  պարբերության մեջ <<յոթ հազար հինգ հարյուր դրամ>>  բառերը փոխարինել <<տասնհինգ հազար դրամ>> բառերով:

2)         Որոշման 1-ին հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետի <<բ>> և <<գ>>  պարբերությունները շարադրել նոր խմբագրությամբ.

ա.  <<բ>>  սույն կետի  <<ա>> պարբերությամբ  չնախատեսված շենքերի և շինությունների համար`

- 200-իցմինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`  երեսուն հազար դրամ

- 500-իցմինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`  հիսուն հազար րամ,

- 1000-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ հիսուն  հազար դրամ,

- 3000-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ մեկ հարյուր հազար դրամ.

 

     բ. <<գ>>  ոչ հիմնական շենքերի և  շինությունների համար`

- մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` երեք հազար դրամ,

- 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`  հինգ հազարդրամ.

3)        Որոշման 1-ին հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի <<ա>> պարբերության մեջ <<մեկ հազար հինգ հարյուր դրամ>> բառերը փոխարինել <<երեք հազար դրամ>>  բառերով.

4)        Որոշման 1-ին հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի <<բ>> պարբերության մեջ <<բացի սույն կետի <<ա>> ենթակետով>> բառերը փոխարինել <<բացի սույն ենթակետի <<ա>> պարբերությամբ >>  բառերով.

5)        Որոշման 1-ին հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի <<բ>> և <<գ>> պարբերություններում   <<սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով>> բառերը փոխարինել <<1-ին կետի 1-ին ենթակետով>>  բառերով,  ինչպես նաև <<գ>> պարբերությունից հանել <<սույն օրենքի իմաստով>> բառերը:

6)        Որոշման 1-ին հավելվածի 1-ին կետի 11-րդ ենթակետից հանել  <<քաղաքային բնակավայրերում>> բառերը, ինչպես նաև <<զրո դրամ>> բառերի փոխարեն գրել <<երկու հազար հինգ հարյուր դրամ>> բառերը:

7)         Որոշման 1-ին հավելվածի 1-ին կետի 18-րդ ենթակետի մեջ <<երկու հազար դրամ >> բառերը փոխարինել <<մեկ հազար դրամ>> բառերով.

2.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նիստին ներկա ավագանու անդամներ


Կողմ -10

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱԼԵՔՍԱՆ

ԲԶՆՈՒՆԻ ԿՈՐՅՈՒՆ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՎԱՂԱՐՇԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՏԱՐՈՆ

ՂՈՒԼԻՋՕՂԼՅԱՆ ՌԱՖԻԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄՈՒՇԵՂ

ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ՉՈՓԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ

ՎԱՐԱԳՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner