Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 16
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

28 դեկտեմբերի 2021 թվականի N 16

ԱՐՁԱՆԱԳՈՒԹՅՈՒՆ Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանի կողմիցնախաձեռնած 2022 թվականի Արթիկ համայնքի բյուջեի նախագծի հանրային քննարկման

                                                                   ՀԱՆՐԱՅԻՆՔՆՆԱՐԿՈՒՄ

28 դեկտեմբերի 2021 թվական   11:00                                                                                                                                                     Արթիկ համայնք

ԱՐՁԱՆԱԳՈՒԹՅՈՒՆ

Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանի  կողմիցնախաձեռնած 2022 թվականի Արթիկ համայնքի բյուջեի նախագծի հանրային  քննարկման

Հանրայինքննարկումը սկսվեցժամը 11:00-ին:

 

Ներկաէին՝

Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը, Արթիկ  համայնքի ավագանուանդամներ, Արթիկ  համայնքի վարչական շրջանների ղեկավարներ,   Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ա.Գրիգորյանը, ֆինանսատնտեսական բաժնի պետ Գ. Վարագյանը,  կազմակերպությունների աշխատակիցներ,  քաղաքացիներ:

Ընթացք.

Նիստը վարում էր Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը: Նրա կողմից հրապարակվեց օրակարգը՝

<<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի  Արթիկ համայնքի 2022 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ հանրային բաց լսումներ> 

Արթիկ համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանի առաջարկով համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի պետ Գ. Վարագյանը ներկայացրեց բյուջեի նախագիծն ընդհանուր գծերով և նախատեսված հիմնական ցուցանիշներով:

Այնուհետ նիստը վարողն առաջարկեց սկսել  հարցադրումները:

Ա. Գրիգորյան. <<Համայնքի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելիս պետք է առաջնորդվել գոտիավորման սկզբունքով, ընդ որում ավագանու որոշմամբ սահմանված գոտիների համար կարող են սահմանվել տեղական տուրքերի և վճարների  տարբեր դրույքաչափեր: Մեր վարչական շրջաններից մենք առանձնացրել ենք լեռնային և բարձր լեռնային գոտիներին պատկանող շրջանները և պետք է ընդունենք դրույքաչափեր՝ համաձայն այս սկզբունքի. օրինակ՝ բարձր լեռնային են համարվում Հառիճը, Նահապետավանը և Լեռնակերտը: Համաձայն <<Տեղակա տուրքերի և վճարների մասին>> 2021 թվականի փետրվարի 11-ին ընդունված փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի հոդվածների՝  պետք է փոփոխություններ լինեն համայնքի վարչական  տարածքում գնտվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոմեքենաների լվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման կետերում,   որտեղ կարող են վաճառվել ավտոմեքենաների տեխնիկական սպասրկման համար տեխնիկական հեղուկ, դրանց  վաճառքի համար սահմանել վաճառքի թույլտվության տուրք՝ կրկին ելնելով գոտիավորման սկզբունքից:>>

Գ. Վարագյան <<Արթիկ միավորված համայնքի դոտացիան ձևավորվելու է 24 համայնքների դոտացիաների հանրագումարից, որը մոտավորապես կկազմի 1 մլրդ 323 մլն ՀՀ դրամ, բայց կարծում եմ, որ որպես մեկ միավորի, ՀՀ կառավարությունը դոտացիան կվերանայի և փոփոխի համայնքի օգտին:>>

Է. Մակեյան <<Իսկ  վարձավճարները ինչ ձևով պետք է սահմանվեն: Տարբեր համայնքներում նույն ծառայության համար սահմանված են տարբեր վարձավճարների դրույքաչափեր: Ինչպիսի մոտեցում պետք է ցուցաբերվի այս հարցի կարգավորման համար:>>

Հ. Պետրոսյան <<Բնակչությանը մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելիս նաև պետք է հաշվի առնվեն գոտիականությունը և վարչական շրջանի բնակիչների վճարունակությունը:>>

Ա. Սուքիասյան <<Առաջարկում եմ յուրաքանչյուր վարչական շրջանում դրույքաչափը թողնել նույնը, այս հարցին անդրադառնալ հաջորդ տարի:>>

Ա. Հարությունյան <<Խոշորացումը հենց նրա համար է, որ այն համայնքներում, որտեղ համայնքային բյուջեն թույլ չի տվել լուծել էապես կարևոր խնդիրներ, խոշորացված համայնքի բյուջեով դրանք լուծելի դարձնենք:>>

Ա. Ոսկանյան <<Եթե նախկինում հնարավորություններով է պայմանավորված եղել մեր  մոտեցումները հիմնախնդիրներ լուծելիս, այժմ պետք է միասնական բյուջեով միասնական մոտեցումներ տրվեն բոլոր վարչական շրջաններում առկա նմանատիպ  խնդիրներին:>>

Գ. Վարագյան <<Պարոն Ոսկայնյան, արդյոք մանկապարտեզներն ամբողջ տարին ե՞ն գործելու, թե սեզոնային է լինելու աշխատանքը: Պետք է պարզաբանել, թե ինչն է եղել մանկապարտեզների չգործելու պատճառը՝ ֆինանսների սղությունը, շենքային պայմանները, թե այլ պատճառներ:>>

Ա. Ոսկանյան <<Համայնքի բոլոր վարչական շրջաններում մանկապարտեզներում պետք է ստեղծվեն բավարար պայմաններ՝ տարին բոլոր աշխատելու համար: Եթե շենքային պայմանները չեն բավարարում աշխատանքը կազմակերպելու համար, մանկապարտեզ չենք պահում: Եթե այդ շրջանը պետք է մանկապարտեզ ունենալ, ապա պետք է ստեղծենք համապատասխան պայմաններ աշխատանքը կազմակերպելու համար: Իսկ եթե կազմակերպությունը, լինի մանկապարտեզ կամ համայնքային այլ կառույց, նախկինում  պահում եինք մեկ-երկու աշխատատեղ չկրճատելու,  համար, ապա այդ մոտեցումներն այժմ տեղին չեն:>> 

Նիստն ավարտվեց ժամը 11:03-ին:

Նիստը վարող՝

Արթիկ համայնքի ղեկավար Ա. Ոսկանյան   

Արձանագրեց՝ Արթիկի համայնքապետարանի

 կրթության, մշակույթի, սպորտի,

 երիտասարդության և հանրային կապերի

 բաժնի առաջատար մասնագետ Տ. Չարչյանը                                  

 

 Հանրային քննարկման հերարձակումը՝ https://www.youtube.com/watch?v=L7hEi4fIiQ8  հղումով:

Հանրային քննարկման մասնակիցների ցանկը կցվում է արձանագրությանը:



Կից փաստաթղթեր՝
(1.39 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner