Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի 1-ին,4-րդ և 6-րդ մասերով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 60-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային մասերում կատարել հետևյալ փոփոխությունները
1) Ճանապարհային տրանսպորտ բաժնի <<Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում>> (5113) հոդվածում գրված <<13748338,90 տասներեք միլիոն յոթ հարյուր քառասունութ հազար երեք հարյուր երեսունութ դրամ իննսուն լումա>> թիվը և բառերը փոխարինել <<18859538,90 տասնութ միլիոն ութ հարյուր հիսունինը հազար հինգ հարյուր երեսունութ դրամ իննսուն լումա>> թվով և բառերով:
2) Փողոցների լուսավորում բաժնի
ա/ <<Շենքերի և շինությունների կառուցում>> (5112) հոդվածում գրված <<17640000 տասնյոթ միլիոն վեց հարյուր քառասուն հազար>> թիվը և բառերը փոխարինել <<28782400 քսանութ միլիոն յոթ հարյուր ութսուներկու հազար չորս հարյուր>> թվով և բառերով:
բ/ <<Այլ մեքենաներ և սարքավորումներ>> (5129) հոդվածում գրված <<0 զրո թիվը և բառը փոխարինել <<967200 ինը հարյուր վաթսունյոթ հազար երկու հարյուր>> թվով և բառերով:
3) Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում բաժնի <<Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում>> (4252) հոդվածում գրված <<1885000 մեկ միլիոն ութ հարյուր ութսունհինգ հազար>> թիվը և բառերը փոխարինել <<2045000 երկու միլիոն քառասունհինգ հազար>> թվով և բառերով:
4) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ բաժնի <<Շենքերի և շինությունների ձեռք բերում>> (5111) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառը փոխարինել <<9900000 ինը միլիոն ինը հարյուր հազար>> թվով և բառերով:
5) ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ բաժնի <<Պահուստային միջոցներ>> (4891) հոդվածում գրված <<71280880 յոթանասունմեկ միլիոն երկու հարյուր ութսուն հազար ութ հարյուր ութսուն>> թիվը և բառերը փոխարինել <<44000080 քառասունչորս միլիոն ութսուն>> թվով և բառերով:
6) Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից <<27120800 քսանյոթ միլիոն մեկ հարյուր քսան հազար ութ հարյուր>> դրամ հատկացնել համայնքի ֆոնդային բյուջե:
|