Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 204
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 15
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

07 հոկտեմբերի 2021 թվականի N 15

Արձանագրություն թիվ 3 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքում 07. 10. 2021 թ. կայացած <<Գրիգներս>> ՍՊԸ-ի կողմից նախատեսվող Արթիկի տուֆերի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային 3-րդ քննարկումների

                 07.10.2021թ.                                                                   ք. Արթիկ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021 թվականի հոկտեմբերի 7-ին ժամը 11:00-ին ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանում տեղի ունեցավ <<Գրիգներս>> ՍՊԸ-ի կողմից նախատեսվող Արթիկի տուֆերի հանքավայրի օգտակար հանածոյի անդյունահանման աշխատանքների՝ շրջակա մրջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային 3-րդ քննարկումները:

Հանրային քննարկմանը մասնակցում էինԱրթիկի համայնքի ղեկավարի խորհրդական Գ. Փթուկյանը,   <<Գրիգներս>> ՍՊԸ-ի տնօրեն Ն. Վարդանյանը, Արթիկ համայնքի ավագանու անդամ՝ Ո. Վարդանյանը, Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի մասնագետներ, համայնքի բնակիչներ:

Նիստը վարում էր՝ 

Արթիկ համայնքի ղեկավարի խորհրդական Գ. Փթուկյանը: Նա  մասնակիցներին ներկայացրեց հանդիպման օրակարգը. <<Գրիգներս>> ՍՊԸ-ի տնօրենն Արթիկ համայնքի վարչական սահմանում, մասնավորապես Տուֆագործների փողոց 105 հասցեում  10,31042 հա մակերեսով հանքավայրում ցանկանում է կազմակերպել տուֆ քարի արդյունահանում: Այսօր նախատեսվող գործունեության համար <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի պահանջներով անցկացվում են  հանրային քննարկումների 3-րդ փուլը:

Ելույթ ունեցան.

1.     Արթիկի ավագանու անդամ Ո. Վարդանյանը ասաց, որ վերոնշյալ  հանքավայրերը նախկինում շահագործվել են <<Արթիկ Տուֆ>> ընկերության կողմից, սակայն ընկերության սնանկացումից հետո դրանցում դադարել է քարի արդյունահանումը: Այդ տարածքներն այժմ կրկին համայնքինն են, և  համայնքի բնակիչները դրական են գնահատում հանքավայրերի վերաշահագործումը: Հանքավայրերը շահագործող կազմակերպությունը բարեկարգվելու է նաև Արթիկի անտառներ տանող ճանապարհը, որի երկայնքով ծառատունկ է իականացվելու: Տուֆ քարի արդյունահանման  աշխատանքների ընթացքում աշխատելու է ջրցան մեքենա՝ առաջացած փոշու արտանետումները պակասեցնելու նպատակով, իրականացվելու են  բնապահպանական բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Որպես ավագանի նա շեշտեց, որ ինքը և համայնքի բնակիչները շահագրգռված են, որ հանքարդյունաբերությունը համայնքում  զարգանա, ստեղծվեն նոր աշխատատեղեր:  Նա խնդրեց մասնակիցներին ակտիվ լինել և բարձրացնել հուզող բոլոր հարցերը:

Մասնակիցների կողմից հարցեր չհնչեցին.

 Նիստը վարող Գ. Փթուկյանը, ամփոփելով հանրային քննարկումը, դրական գնահատեց նախաձեռնող կողմի՝ ներդրումներ կատարելու, ինչպես նաև բնապահպանական կանխարգելիչ միջոցառումներին մեծապես ուշադրության  անժանացնելու պատրաստակամությունը: Նա նշեց, որ հանրային քննարկումների նախկին երկու փուլերում բնակիչների կողմից հավանաբար հնչեցվել են հուզող հարցերը և դրանց տրվել են  սպառիչ պատասխաններ, այդ պատճառով բնական է համարում հարցերի բացակայությունը: Նա  շնորհակալություն հայտնեց մասնակիցներին ներկա գտնվելու համար, իսկ ծրագրի նախաձեռնող  կազմակերպությանը՝  հետագա հաջողություններ:



Կից փաստաթղթեր՝
(1.19 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner