Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 187
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 307-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հոկտեմբերի 2021 թվականի N 307-Ա

ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ Գ.ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՓՈՂՈՑ 29/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՊԱՏԿԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿ-ԽՈՐԴԱՆՈՑՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՆՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի  Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման  կարգը  հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշման 34-րդ,34.2կետերով, 35-րդ  կետի դ)ենթակետով, 35.1  կետով, հիմք ընդունելով քաղաքացի Գագիկ Սամվելի Բզնունու 25 հունվարի 2021թվականի  N 130դիմումը և 07 հոկտեմբերի 2021 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների  պետական գրանցման վկայականը /N 07102021-08-0013/

                                           ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ՝                                                               

1.Արթիկ համայնքի  Գ.Լուսավորիչփողոց  29/2   հասցեում    գտնվող՝  քաղաքացի Գագիկ Սամվելի Բզնունու /անձնագիր AR 0616247, տրված 07 մարտի  2018 թվականին/ կողմից  կառուցված 28,93քմ  արտաքին մակերեսով համայնքապատկան  ավտոտնակ-խորդանոցը (անշարժ գույքի սեփականության  իրավունքի       վկայական  N 07102021-08-0013) և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված  45,1քմ  մակերեսով համայնքապատկան հողամասը ուղղակի վաճառքով վաճառել Գագիկ Սամվելի Բզնունուն: 

2.Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30-օրյա ժամկետում Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվեհամարին  պետք  է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-ն որոշման 35-րդ կետի դ/ ենթակետերով սահմանված  31823(երեսունմեկ հազար ութ հարյուր քսան երեք) Հայաստանի Հանրապետության դրամ՝ շինության վաճառքի վճարը և Արթիկ  համայնքի բյուջեի 900205101307 հաշվեհամարին 36531 (երեսունվեց  հազար հինգ հարյուր երեսուն մեկ) Հայաստանի Հանրապետության դրամ հողի վաճառքի վճարը:

3.Քաղաքապետարանի հետ կնքել  կառույցի և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասի  օտարման պայմանագիր և պայմանագրից ծագող իրավունքների գրանցման հետ կապված ծախսերը կատարել քաղաքացու հաշվին:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner