Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 131
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 216-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 օգոստոսի 2017 թվականի N 216-Ա

ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՈՒՖԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑ 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ 3/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՆԱՑԱԿԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԿՈՒՐՂԻՆՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 23.05.2017Թ.-Ի N 146-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել  Մնացական Հովհաննեսի Կուրղինյանի (ծնված 12.03.1965թ.) 19.05.2017թ-ի թիվ 1325 դիմումը:

   Արթիկ համայնքի արևելյան սարալանջում հ.2 կվարտալի, հ.2ա 08-002-0158-0005 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 900,0քմ, որից 600,0քմ մակերեսով հողամասը Մնացական Հովհաննեսի Կուրղինյանի սեփականության իրավունքով պատկանող հողամասն է: Օրինական հողամասին կից օգտագործվող 300,0քմ մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:

 

   Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001թվականը, /24.07.1987թ.-ի 20-րդ գումարման Արթիկի շրջանային սովետի գործադիր կոմիտեի արձանագրություն/  Մնացական Հովհաննեսի Կուրղինյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ ենթակետով, ՀՀ կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում, ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ2387-Ն որոշմամբ,

      ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

      1.Ուժը կորցրած ճանաչել Արթիկ համայնքի ղեկավարի   23.05.2017թ.-ի N 146-Ա որոշումը:

     2.Արթիկ համայնքի արևելյան սարալանջում հ.2 կվարտալի, հ.2ա  բնակելի տանը տրամադրել  հասցե  ՀՀ Շիրակի մարզ,  Արթիկ համայնք, Տուֆագործների փողոց 4-րդ նրբանցք  3/1:          

      3.Վերականգնել Արթիկ համայնքի, Տուֆագործների փողոց 4-րդ նրբանցք  3/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Մնացական Հովհաննեսի Կուրղինյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած  և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 600,0քմ մակերեսով հողամասին կից 300,0քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը  900,0քմ մակերեսով հողամասի և շենք-շինությունների նկատմամբ:

      4.Հողամասի սահմանները որոշվում են Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

      5.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի  քաղաքաշինության, հողօգտագործման և կոմունալ  տնտեսության բաժնի պետ` Ս.Ղռաթյանի վրա:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner