Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի <<Քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշումով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Արամ Հմայակի Մինասյանին պատկանող 16.12.2002թ.-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով (N 961284) փաստագրված ՀՀ Շիրակի մարզ, ք.Արթիկ, Դուրյան փողոց 7 հասցեի բնակելի տանը և հողամասին տրամադրել ՀՀ Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Դուրյան փողոց 41 հասցեն: