Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի 28-րդ կետի բ)ենթակետով և 42-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Արմինե Անուշավանի Նորոյանին պատկանող 14 մարտի 2007 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով /վկայական N 1276138/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղաք Արթիկ, Աբովյան փողոց 13 շենք բնակարան 3 հասցեում գտնվող բնակարանին տրամադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Աբովյան փողոց 13 շենք 16 հասցեն: