Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 118-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մայիսի 2020 թվականի N 118-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՇԱՆՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Քաղաքացիական պաշտպանության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի գ) կետի դրույթներով, ի կատարումն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի<<Քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման կարգը սահմանելու  մասին>> N633-Ն  որոշման 4-րդ կետի ե) և  6-րդ կետի է) ենթակետերի.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ    ԵՄ`

1.        Հաստատել`

1)    Հայաստանի Հանրապետության <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի քաղաքացիական պաշտպանության պլանը>>՝ համաձայն N 1 հավելվածի.

2)    Համայնքի հիմնական ցուցանիշները քաղաքացիական պաշտպանության վիճակի  համաձայն N2 հավելվածի.

3)    Համայնքի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի կառավարման, կապի և ազդարարման սխեման` համաձայն N 3 հավելվածի.

4)    Համայնքի բնակչության անհատական պաշտպանության միջոցներով ապահովման հաշվարկը` համաձայն N 4 հավելվածի.

5)    Համայնքի բնակչության պատսպարման հաշվարկը` համաձայն N 5 հավելվածի.

6)    Համայնքի ինժեներական ապահովման  տեխնիկայի և տրանսպորտային միջոցների հաշվարկը` համաձայն N 6 հավելվածի.

7) Համայնքի քաղաքացիական պաշտպանության ուժերի և միջոցների հաշվարկը` համաձայն N 7 հավելվածի:

2.    Համայնքի աշխատակազմի քարտուղար՝ Ա.Գրիգորյանին

Համայնքի քաղաքացիական պաշտպանության պլանի մեկ օրինակը տրամադրել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարարական վարչությանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner