Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 111
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 116-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մայիսի 2020 թվականի N 116-Ա

ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 05 ՄԱՐՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ N 77-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ 11/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵԴԱ ԵՆՈՔԻ ՖՌԱՆԳՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արթիկ համայնքի բնակիչ  Սեդա Ենոքի Ֆռանգյանի (ծնված 08 փետրվարի 1940 թվական) 25 փետրվարի 2020 թվականի N 431 դիմումը:

     Արթիկ քաղաքի Պլեխանովի փողոց 2 հասցեում գտնվող 08-002-0014- կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է  0,06155հա, որից 0,0600 հա մակերեսով հողամասը Սեդա Ենոքի Ֆռանգյանին ըստ օրենքի ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է: ժառանգության իրավունքով ձեռք բերած հողամասին կից ավել օգտագործվող 0,00155 հա մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:

   Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /ըստ օրենքի 25 փետրվարի 2020 թվականի ժառանգության իրավունքի վկայագիր գրանցամատյան 719/ Սեդա Ենոքի Ֆռանգյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին  մասով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման,  անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի  28-րդ կետով, 29-րդ կետի դ) և 53-րդ կետի բ) ենթակետով                        

                                                                                                        ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 

    1.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 05 մարտի 2020 թվականի <<Արթիկ համայնքի ղեկավարի 15 մարտի 2019 թվականիN 90-Ա որոշումնուժը կորցրած ճանաչելու և Արթիկ համայնքի Թումանյան փողոց  11/1 հասցեի  բնակելի  տանը  կից  հողամասի և շենք-շինությունների  նկատմամբ  Սեդա Ենոքի Ֆռանգյանի գույքային իրավունքները վերականգնելու  մասին>> N 77-Ա որոշումը:

   2.Արթիկ քաղաքի Պլեխանովի փողոց 2 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել  հասցե՝ Հայաստանի Հանրապետություն  Շիրակի մարզ,  Արթիկ համայնք,  Թումանյան փողոց 11/1:         

   3.Վերականգնել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի Արթիկ համայնքի Թումանյան փողոց 11/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սեդա Ենոքի Ֆռանգյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած  և սպասարկման համար անհրաժեշտ ըստ օրենքի ժառանգության իրավունքով ձեռք բերված 0,0600 հա մակերեսով հողամասին կից ավել օգտագործվող 0,00155 հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,06155 հա մակերեսով հողամասի նկատմամբ:

   4.Հողամասի սահմանները որոշվում են Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

   5.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման և կոմունալ  տնտեսության բաժնի պետ` Սուրիկ Տեր-Կարապետյանի վրա:

   6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացուն օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner