Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 25-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 2017 թվականի N 25-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 66-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով և <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի   2-րդ մասի 1-ին ենթակետով, 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ի Մ    Է՝

    1.  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 24-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2017 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 66-Ն որոշման մեջ բյուջեի եկամտային մասում կատարել հետևյալ  լրացումներն ու փոփոխությունները

1)     Տեղական վճարներ տողում գրված <<12560000 տասներկու միլիոն հինգ հարյուր վաթսուն հազար>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<43 104 100 քառասուներեք միլիոն մեկ հարյուր չորս հազար մեկ հարյուր>> դրամ թվով և բառերով:

   2.  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 24-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2017 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 66-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային  մասում կատարել հետևյալ  լրացումներն ու փոփոխությունները

  1)     Նախադպրոցական կրթություն բաժնի  <<Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին>>  (4511) հոդվածում գրված <<99138000 իննսունինը միլիոն մեկ հարյուր երեսունութ հազար >> դրամ թիվը և բառերը փոխարինել <<120105000 մեկ հարյուր քսան միլիոն մեկ հարյուր հինգ հազար>> դրամ թվով և բառերով:

  2) Արտադպրոցական դաստիարակություն բաժնի <<Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին>>  (4511) հոդվածում գրված <<117848500 մեկ հարյուր տասնյոթ միլիոն ութ հարյուր քառասունութ հազար հինգ հարյուր>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<126727600 մեկ հարյուր քսանվեց միլիոն յոթ հարյուր քսանյոթ հազար վեց հարյուր>> դրամ թվով և բառերով:

  3) Մշակույթի տներ, ակումբներ կենտրոններ բաժնի <<Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին>>  (4511) հոդվածում գրված <<33103500 երեսուներեք միլիոն մեկ հարյուր երեք հազար հինգ հարյուր>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<34531500 երեսունչորս միլիոն հինգ հարյուր երեսունմեկ հազար հինգ հարյուր>> դրամ թվով և բառերով:

 

4)    Պահուստային ֆոնդի <<Պահուստային միջոցներ>>  (4891) հոդվածում գրված <<24665000 քսանչորս միլիոն վեց հարյուր վաթսունհինգ  հազար>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<12935000 տասերկու միլիոն ինը հարյուր երեսունհինգ հազար>> դրամ թվով և բառերով:

5)    Փողոցների լուսավորում բաժնի <<Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում>>  (5113) հոդվածում գրված <<5362000 հինգ միլիոն երեք հարյուր վաթսուներկու հազար>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<4242000 չորս միլիոն երկու հարյուր քառասուներկու հազար>> դրամ թվով և բառերով:

6)   Աղբահանության և սանիտարական մաքրում բաժնի <<Այլ մեքենաներ և սարքավորումներ>>  (5129) հոդվածում գրված <<0 զրո>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<990000 ինը հարյուր իննսուն հազար>> դրամ թվով և բառերով:

7)    Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ  բաժնի <<Այլ մեքենաներ և սարքավորումներ>> (5129) հոդվածում գրված <<168000 մեկ հարյուր վաթսունութ հազար>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<298000 երկու  հարյուր իննսունութ հազար>> դրամ թվով և բառերով:

8)   Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) բաժնի <<Այլ նպաստներ բյուջեից>> (4729) հոդվածում գրված <<4000000 չորս միլիոն>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<5000000 հինգ միլիոն>> դրամ թվով և բառերով:

9)   Շրջակա միջավայրի պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) բաժնի <<Բնական աղետներից առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում>> (4841) հոդվածում գրված <<0 զրո>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<10000000 տաս միլիոն>> դրամ թվով և բառերով:

 

   Նիստին ներկա ավագանու անդամներ


Կողմ -9

ԱՍԱՏՐՅԱՆ ԱԼԻԿ

ԲԶՆՈՒՆԻ ԿՈՐՅՈՒՆ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՎԱՂԱՐՇԱԿ

ՂՈՒԼԻՋՕՂԼՅԱՆ ՌԱՖԻԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄՈՒՇԵՂ

ՉՈՓԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ

ՍԱՀԱԿՅԱՆ ԱՀԱՐՈՆ

ՎԱՐԱԳՅԱՆ ՄԵՍՐՈՊ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ

Դեմ -1

ՎԱՐԱԳՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner