Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 81-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 մարտի 2020 թվականի N 81-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ 01 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2017Թ-ԻՆ ՏՐՎԱԾ N17/17 ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅՏՎՈՒԹՅՈՒՆՈՒՄ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2017Թ-ԻՆ ՏՐՎԱԾ N17/18 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅՏՎՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2017Թ-ԻՆ ՏՐՎԱԾ N17/06 ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արթիկի համայնքի ղեկավարի կողմից 01 սեպտեմբերի 2017 թվականին կառուցապատող Արմեն Չթեյանին   տրվել է Գրիգոր Նարեկացի փողոց 3/8 հասցեում գտնվող հողամասում կառուցված տնտեսական շինության N17/17 նախագծման թույտվությունը: Այնուհետև 16 հոկտեմբերի 2017 թվականին  տրվել է  N 17/18 շինարարության թույտվությունը և 15 դեկտեմբերի 2017 թվականին  N17/06  ավարտական ակտը:

Համայնքապետարանի կողմից  տրված վերոնշյալ ակտերում օբյեկտի անվանումը նշվել է <տնտեսական շինություն> սակայն Հայաստանի Հանրապետության կառավարության 29 հունիսի 2017թվականի N 757-Ն որոշման պահանջներին համապատասխան չի հստակեցվել <տնտեսական շինություն> անվանումով գույքի գործառնական  նշանակությունը: Պարզվել է նաև, որ գրանցման ներկայացված գույքի փաստաթղթերի միջև առկա է անհամապատասխանություններ: Հետագայում վերը նշված անշարժ գույքի նկատմամբ հարուցված իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցվել է: 

   Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի   1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով, 37-րդ հոդվածի 1-ին  մասով և հիմք ընդունելով Արթիկ համայնքի բնակիչԱրմեն Չթեյանի 01 հուլիսի 2019թ-ի N 1603 դիմումը:

                                                                                                                    ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Ուժը կորցրած ճանաչել Արթիկ համայնքի ղեկավարի 12 հուլիսի 2019 թվականի << Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից 2017թվականի դեկտեմբերի 15-ին տրված N17/06 ավարտական ակտում փոփոխություն կատարելու մասին>>  N 258-Ա որոշումը:

2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից 01 սեպտեմբերի 2017 թվականին տրված N17/17 նախագծման թույտվության 1-ին տողում նշված <տնտեսական շինության> բառերը փոփոխել <օժանդակ շինության՝մառան> բառերով: Այնուհետև 16 հոկտեմբերի 2017 թվականին տրված N17/18 շինարարության թույտվության 3-րդ տողում  նշված <տնտեսական շինություն> բառերը փոփոխել <օժանդակ շինություն՝մառան> բառերով և 15 դեկտեմբերի 2017 թվականին   տրված N 17/06 ավարտական ակտի 2-րդ տողում նշված <տնտեսական շինության> բառերը փոփոխել <օժանդակ շինության՝մառան> բառերով, իսկ 4-րդ կետի 2-րդ տողում գրված <տնտեսական շինություն> բառերը փոփոխել <օժանդակ շինություն> բառերով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner