Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 50-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՒՐԻԿ ՏԵՐ-ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԻՐԱԿԱՑԻ ՓՈՂՈՑ 9/22, ՇԻՐԱԿԱՑԻ ՓՈՂՈՑ 9/23 ԵՎ ՇԻՐԱԿԱՑԻ ՓՈՂՈՑ 9/24 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ (1,24365 ՀԱ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ) ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Հիմք ընդունելով Արթիկ համայնքի սեփականության իրավունքի ճանաչումը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N16072020-08-0046 վկայական, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  N 16072020-08-0038 վկայական և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 10082020-08-0035 վկայական), Արթիկ համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն՝ 08-002-0001-0057, 08-002-0002-0002 և 08-002-0514-0002 կադաստրային ծածկագրերով 0,14631 հա, 1,03799 հա և 0,05935 հա (1,24365 հա ընդհանուր մակերեսով) հողամասերը անհատույց (մշտական) օգտագործման տրամադրել Արթիկի <<Արևային էլեկտրոկայան>> փակ բաժնետիրական ընկերությանը:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,Հայաստանի Հանրապետության՝ հողային օրենսգրքի  75-րդ հոդվածի  1-ի մասի 1-ին կետով, կառավարության 12 ապրիլի 2001թվականի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>>   N 286 որոշմամբ ևհիմք ընդունելով Արթիկի քաղաքային համայնքի քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման)  փաստաթղթերը, հաշվի առնելով, որ տարածքը չի գտնվում  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի   60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

                                                                     ՈՐՈՇՈՒՄ  Է`

     1.Տալ համաձայնություն 16 հուլիսի 2020 թվականի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Շիրակացի փողոց 9/22 հասցեում գտնվող 08-002-0001-0057 կադաստրային ծածկագրով /վկայական N 16072020-08-0046/ 0,14631 հա մակերեսով, 16 հուլիսի 2020 թվականի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Շիրակացի փողոց 9/23 հասցեում գտնվող 08-002-0002-0002 կադաստրային ծածկագրով /վկայական             N 16072020-08-0038/ 1,03799 հա մակերեսով, 10 օգոստոսի 2020 թվականի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Շիրակացի փողոց 9/24 հասցեում գտնվող 08-002-0514-0002 կադաստրային ծածկագրով /վկայական N 10082020-08-0035/ 0,05935 հա (1,24365 հա ընդհանուր մակերեսով) համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերը Արթիկի <<Արևային էլեկտրոկայան>> փակ բաժնետիրականընկերությանըանհատույց (մշտական) օգտագործման տրամադրելուառաջարկությանը:

     2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:   

Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  ավագանու 8 անդամներ՝


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԲՈՐԻՍ ԱՎԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner