Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 166
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 374-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 դեկտեմբերի 2017 թվականի N 374-Ա

ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ԱՇՈՏ ՀԱՅԿԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԾՆՈՂ՝ ՀԱՅԿ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի <<ԱՆՀԱՏՈՒՅՑ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ>> 947-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

I ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ

         Արթիկ համայնքի բնակիչ, զոհված ազտամարտիկ Աշոտ Հայկի Մնացականյանի ծնող՝ Հայկ Անդրանիկի Մնացականյանը (անձնագիր AF 00747371 տրված 11հունիսի2003 թվականին, 028-ի կողմից, հաշվառված և բնակվել է Արթիկ համայնքի Անկախություն 32 շենք,բնակարան 31 հասցեում, այժմ պատիժ է կրում ՀայաստանիՀանրապետությանԱրդարադատությանՆախարարություն<<Արթիկ>> քրեակատարողականհիմնարկում) (այսուհետ նաև վարչական ակտի հասցեատեր) 14 սեպտեմբերի 2017 թվականին դիմում է ներկայացրել Արթիկ համայնքի ղեկավարին՝ իրընտանիքինճանաչելբնակարանայինպայմաններիբարելավմանկարիքունեցողևհաշվառման վերցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի <<Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին>> N947-Ն որոշմամբ հաստատված ցուցակում:

         Ղեկավարվելով <<Վարչարարության հիմունքներ և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի, 2-րդ հոդվածի 2-րդ մասի, 3-րդ հոդվածի 1-ին կետի, 13-րդ հոդվածի 3-րդ մասի, 14-րդ, 19-րդ հոդվածների, 30-րդ հոդվածի 1-ին մասի ա ենթակետի և 2-րդ մասի <<Տեղական ինքնակառավարման  մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2017 թվականիհոկտեմբերի 13-ի նիստի թիվ  88-Ա որոշմանհիմանվրա հարուցվել է վարչական վարույթ:

II ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍ

1. Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական և իրավական հիմնավորումները.

  ա) Քաղաքացի Աշոտ Հայկի Մնացականյանը բնակվող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անկախության 32 շենք, բնակարան 31 հասցեում, զոհվել է 18 ապրիլի 1994 թվականին մարտական գործողությունների ժամանակ (հիմք Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանության վարչության 2017 թվականի օգոստոսի 5-ի 36/726 տեղեկանքը)

 բ) Զոհված  Աշոտ Հայկի Մնացականյանի ծնող՝ Հայկ Անդրանիկի Մնացականյանը, հաշվառված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անկախության 32 շենք, բնակարան 31 հասցեում, օգտվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սոցապահովության երաշխիքներից և արտոնություններից (հիմք՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության 05 օգոստոսի 2017 թվականի 36/723 տեղեկանքը)

  գ) Հայկ Անդրանիկի Մնացականյանի անվամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Անկախության 32 շենք, բնակարան 31 հասցեում անշարժ գույքի նկատմամբ գրանցված է սեփականության իրավունք (հիմք՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի 2017 թվականի հուլիսի 24-ի ԱՏ-20/07/2017-42-0013 տեղեկանքը)

        դ) Հայկ Անդրանիկի Մնացականյանը հաշվառված է Հայաստանի Հանրապետության Շիրակի Մարզի Արթիկ համայնքի Անկախության 32 շենք, բնակարան 31 հասցեում, այժմ պատիժ է կրում Հայաստանի Հանրապետության Արդարադատության Նախարարություն <<Արթիկ>> քրեակատարողական հիմնարկում (հիմք` Հայաստանի Հանրապետության Արդարադատության Նախարարություն <<Արթիկ>> քրեակատարողական հիմնարկի 24 օգոստոսի 2017 թվականի           Ե-40/26-8-523 տեղեկանքը)

 

III ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

 

         Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի        9-ի <<Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին>> 947-Ն որոշմամբ հաստատված <<Զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) օրենքով սահմանված կարիքավոր ընտանիքներին բնակարանային հաշվառման վերցնելու և բնակարանային պայմանները բարելավելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու>> կարգի 4-րդ և 5-րդ կետերի և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի ա կետով՝ 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.     Քաղաքացի ՀայկԱնդրանիկիՄնացականյանի ընտանիքինճանաչելբնակարանայինպայմաններիբարելավմանկարիքունեցողևվերցնելհաշվառմանՀայաստանի Հանրապետությանկառավարության 2005 թվականի հունիսի 9-ի <<Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին>> 947-Ն որոշմամբ սահմնաված <<Զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) օրենքով սահմանված կարիքավոր ընտանիքներին բնակարանային հաշվառման վերցնելու և բնակարանային պայմանները բարելավելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու>> կարգի համաձայն հաստատված ցուցակում.

1)     Հայկ Անդրանիկի Մնացականյան՝ ծնված 08 մարտի 1951 թվականին՝ հայրը

2)    Լեյլի Սերյոժայի Մնացականյան՝ ծնված 10 հունվարի 1955 թվականին՝ մարյը

3)    Արտավազդ Հայկի Մանցականյան՝ ծնված 02 հուլիսի 1978 թվականին՝ եղբայրը

4)    Աշոտ Ատավազդի Մանցականյան՝ ծնված 12 հուլիսի 2008 թվականին՝ եղբոր որդին

5)    Մարիա Արտավազդի Մանցականյան՝ ծնված 24 հունիսի 2007 թվականին՝ եղբոր դուստրը

2.    Քաղաքացի Հայկ Անդրանիկի Մնացականյանին իրազեկել սույն վարչական ակտի ընդունման մասին՝ տրամադրելով սույն որոշման օրինակը:

 

3.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Հայկ Անդրանիկի Մնացականյանին պատշաճ կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից  և կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով վարչական դատարան:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner