|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 օգոստոսի 2018 թվականի N 46-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՓՈՂՈՑ 10/10 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,027ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Աճուրդային եղանակով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի, Բաղրամյան փողոց 10/10 հասցեում գտնվող 0,027հա մակերեսով հողատարածքը` /կադաստրային ծածկագիր 08-002-0040-0176/ հասարակական սպասարկման տարածք օգտագործելու նպատակով:
2.Օտարման մեկնարկային գին հաստատել 1քմ-ի համար` 5000 /հինգ հազար/ դրամ: |
Կողմ -8 ԳԱՍՊԱՐՅԱՆ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՏԱՐՈՆ ՂՈՒԼԻՋՕՂԼՅԱՆ ՌԱՖԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ ՉՈՓԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ ՎԱՐԱԳՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ՎԱՐԱԳՅԱՆ ՄԵՍՐՈՊ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|